Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Երևանում է Իրանի աշխատանքի նախարարը՝ ոլորտային հարցեր քննարկելու

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Երևան է ժամանել Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ըստ հաղորդագրության՝ այցի նպատակն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում խթանել երկու երկրների համագործակցությունը։ Դրանց թվում են աշխատուժի փոխանակման, համատեղ ուսումնական կենտրոնների ստեղծման, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության ոլորտներում։ Նշվում է, որ փետրվարի 27-ից 28-ն Իրանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, կքննարկվեն համագործակցության հնարավորությունները։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Երևան է ժամանել Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ հաղորդագրության՝ այցի նպատակն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում խթանել երկու երկրների համագործակցությունը։ Դրանց թվում են աշխատուժի փոխանակման, համատեղ ուսումնական կենտրոնների ստեղծման, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության ոլորտներում։

Նշվում է, որ փետրվարի 27-ից 28-ն Իրանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, կքննարկվեն համագործակցության հնարավորությունները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում