Մենք արդեն անցել ենք «առցանց դիվանագիտության», կողմերն առցանց միմյանց են փոխանցում իրենց պայմանները, թե որքանով դա արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա վերոնլյալն ասել է՝ հայտարարելով, թե «Հայաստանն անհիմն կերպով խուսափում է բանակցություններից և դրանով իսկ լուրջ հարված է հասցնում բանակցություններին և խաղաղ գործընթացին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայատարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը փետրվարի 15-ին ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։
Ավելի վաղ Մյունխենում տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ բանակցությունները։ ՀՀ կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ տարվող աշխատանքները, սահմանի սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի իրավիճակը: