Այսօր ուղղափառները նշում են «Ներման» կիրակին: Այս առիթով Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր ներողություն է խնդրել առաջին հերթին այն ռուսներից, որոնց նա, հնարավոր է, վիրավորել է: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Աղբյուրը միաժամանակ հայտնել է, որ Հռոմի Պապը ուկրաինացիներին և ռուսներին առաջարկել է ներել միմյանց և այս խորհրդանշական օրը բանակցություններ սկսել:
«Հռոմի Պապը ռուսներին և ուկրաինացիներին առաջարկում է «Ներման» կիրակիի օրը ներել միմյանց, ներել բոլոր վիրավորանքները և նստել բանակցությունների։ Քրիստոնեական առաքինությունը մարդկային կյանքի փոխադարձ ներողամտությունն ու պաշտպանությունն է: Չկա այնպիսի նպատակ, որի համար կարելի է զոհաբերել մարդկանց կյանքը»,-ասել է Հնադավանների համաշխարհային միության (ՀՀՄ) նախագահ Լեոնիդ Սևաստյանով, որը նամակագրություն է պահպանում Պապի հետ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: