Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է իր հրաժարականի պատճառները։ «Հարց պետք է նախագահին ուղղել, որը նման որոշում է կայացրել։ Իմ հրաժարականի մասին լուրերը սկսվել են դեկտեմբերին։ Նախարարներից մեկն իր ընկերների հետ քննարկել է», - Արցախի «Հանրային» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է նա։ Միևնույն ժամանակ Վարդանյանը համաձայնել է լրագրողի այն դիտարկմանը, որ այդ հարցը քննարկվել է պետնախարարի պաշտոնում նշանակվելու պահից: «Հասկանալի է, որ օտարը եկել է իր ինչ-որ ամբիցիաներով ու կանոններով։ Իհարկե, շատերի հանգիստ կյանքը խաթարվել է։ Ամենուր մենք բերել ենք նոր գործելաոճ, նոր կանոններ։ Մենք փակել ենք շատ մարդկանց թթվածինը, որոնք մեծ ֆինանսավորում են ստանում», - ասել է Վարդանյանը։ Նա ընդգծել է, որ «հետևողականությունը, թափանցիկությունը, հաղորդակցությունը, կարգապահությունը և թիմային աշխատանքի արդյունքները», որոնց մասին նա հայտարարել էր պետնախարարի պաշտոնում գտնվելու ընթացքում, «սոսկ հայտարարություններ չէին»: «Մենք սկսել ենք դա ներդնել, և մարդկանց մի մասի մոտ դա արձագանք է առ
«Մեծ ֆինանսավորում ստացած շատերի թթվածինը փակել ենք». Վարդանյանն՝ իր հրաժարականի պատճառների մասին
27 февраля 202327 фев 2023
1 мин