Լույս կտեսնի «Բանակցային առաջնագծում» գիրքը, որը գրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակից։
«Հաշվի առնելով Արցախյան հակամարտության վերաբերյալ օրերս լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» գրքի նկատմամբ առաջացած մեծ հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ հարցադրումները՝ տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որի ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրվեն գրքի վերաբերյալ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ գրքի տպաքանակի մի մասը կներկայացվի վաճառքի, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել բոլոր գրախանութներում: