Սանկտ Պետերբուրգի դատարանը երկու ամսով կալանավորել է Տիգրան Խաչիկյանին, որը մեղադրվում է հատուկ ջոկատայինի վրա հարձակման մեջ, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Խաչիկյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ։
Քննությունը ենթադրում է, որ փետրվարի 24-ին, գտնվելով մետրոյի «Гостиный двор» կայարանի մոտ, Խաչիկյանը որսորդական ողորկափող հրացանից երկու անգամ կրակել է ՕՄՕՆ-ի աշխատակցի վրա։ Տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Փետրվարի 25-ին Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել, նա մեղքը մասնակի է ընդունել։ Նշվում է, որ նա կիսում է ՌԴ-ում արգելված և ծայրահեղական ճանաչված «Артподготовка» շարժման տեսակետները։