Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Ստամբուլում քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը: Նշվում է, որ նախագահները քննարկել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Էրդողանի եւ Ալիեւի հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ ռեժիմով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
27 февраля 202327 фев 2023
~1 мин