Իրանում 1650 կմ հեռահարությամբ թևավոր հրթիռ են արտադրել, հաղորդում է Tasnim-ը: «1650 կմ հեռահարությամբ թևավոր հրթիռն ընդունվել է Իրանի հրթիռային զինանոցում», - հայտարարել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
Նրա խոսքով՝ «Paveh» հրթիռն անվանվել է ի հիշատակ իրանական զորքերի, որոնք զոհվել են Քուրդիստան նահանգում։ Հաջիզադեն նշել է, որ իրանական բոլոր հրթիռներն այժմ արտադրվում են բարձր ճշգրտությամբ՝ հավելելով, որ «տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները իրանական հրթիռների հասանելիության սահմաններում են»: