Ծաղկունք գյուղում ընթանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստը։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Նիստը սկսեցինք գյուղի Գլխատանը, որտեղ ըմբոշխնեցինք թոնրից հանած տաք լավաշով բրդուճներ՝ հորած պանրով ու թարմ կանաչեղենով։ Մոգական միջավայր եւ ուտեստ է»,-գրել է Հակոբյանը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ըմբոշխնեցինք թոնրից հանած տաք լավաշով բրդուճներ՝ հորած պանրով. Աննա Հակոբյան
27 февраля 202327 фев 2023
4
~1 мин