Найти тему
Հայաստանն այսօր

Միրզոյանը և Կլաարն ընդգծել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Ավելի վաղ Փաշինյանն ու Կլաարը քննարկել էին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և Երևանի ու Բաքվի բանակցությունները։ Վարչապետն ընդգծել էր միջանցքի ապաշրջափակման մասին բանաձևի կարևորությունը, որն ավելի վաղ ընդունել էր Եվրախորհրդարանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում