Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը, մարտի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ-ը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը, մարտի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղվանից կարող ենք ասել․
դռները բացեք, գարուն է գալիս»։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում