Թուրքիայի կենտրոնական հատվածում շաբաթ օրը 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էմիրգազի քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 8,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին 7,8 և 7,7 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել, որոնք ուղեկցվել են հզոր հետցնցումներով: Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի արաբական հանրապետությունում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում