Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ Առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանն առաջին տեղով է հաղթահարել հենացատկի որակավորումը՝ վաստակելով 14.949 միավոր և դուրս գալով եզրափակիչ։ Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։ Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է
27 февраля 202327 фев 2023
~1 мин