Найти тему
Հայաստանն այսօր

Գուտերեշը կոչ է արել կյանքի կոչել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել իրականացնել Լաչինի միջանցքի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշումը, ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումները՝ կապված Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, պարտադիր են։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել աշխատանքը երկկողմ հարաբերությունները բարելավելու և կառուցողական երկխոսություն հաստատելու ուղղությամբ։

«Ողջունելի է այն վստահությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները ցուցաբերել են Միջազգային դատարանին՝ խնդրելով լուծել իրենց տարաձայնությունները»,- ասված է Գուտերեշի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում