Найти тему
Հայաստանն այսօր

ԶԼՄ-ները տեղեկացել են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների առաջիկա փակ հանդիպման մասին

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները կհավաքվեն փակ խորհրդակցություն անցկացնելու և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու համար, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 27-ի երեկոյան։

«Մի կողմից՝ ուզում են այս պաշտոնում իսկապես պրոֆեսիոնալ թեկնածու առաջադրել, մյուս կողմից էլ՝ բոլոր այն մասնագետներին, ում առաջարկում են իրենք, հրաժարվում են առաջադրվել, ուստի ՔՊ-ականները մտադիր են այդ օրվա նիստում վերջնական համաձայնության գալ ՄԻՊ-ի մասով: Չի բացառվում, որ պատգամավոր առաջադրեն իրենց խորհրդարանական խմբակցությունից»,- գրում է թերթը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով: Գրիգորյանը պաշտոնավարել է մեկ տարի, նշանակվել է 2022 թվականի հունվարի 24-ին՝ Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Մինչ ՄԻՊ պաշտոնում ընտրվելը նա զբաղեցրել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում