Найти в Дзене
Հայաստանն այսօր

Փրկարարները Գյումրիում կանխել են ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը

Փետրվարի 24-ին փրկարարները Գյումրիում կանխել են ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը, հայտնում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Երեկոյան ժամը 21։02-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրու Մուշ թաղամասում տղամարդը բարձրացել է գազատար խողովակի վրա և պատրաստվում է ինքնասպանություն գործել՝ կախվելու միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները կանխել են 1999 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Ա.Կ.-ի ինքնասպանության փորձը։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները քաղաքացուն ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել ոստիկանության Գյումրիի բաժին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում