Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում հայ բռնցքամարտիկներն ապահովել են 4 մեդալ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Մասնավորապես, քառորդ եզրափակչում հաղթանակ են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը։ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Բազեյանը հաղթել է հնդիկ Մուհամեդ Հուսամ Ուդիին, իսկ Շիրակի մարզը ներկայացնող Հակոբյանը կամային առավելության է հասել Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Կիսաեզրափակչում են նաև 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Կիսաեզրափակիչները կկայանան այսօր։ Հիշեցնենք, որ Ստրանջայի մրցաշարին այս տարի մասնակցում է 38 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ: Հայաստանը ներկայացված է 12 մարզիկով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ստրանջայի մրցաշարում հայ բռնցքամարտիկներն ապահովել են 4 մեդալ
27 февраля 202327 фев 2023
~1 мин