Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ուրբաթ օրը 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Սիվաս քաղաքի շրջանում:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին 7,8 և 7,7 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել, որոնք ուղեկցվել են հզոր հետցնցումներով: Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի արաբական հանրապետությունում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում