Найти в Дзене
Հայաստանն այսօր

Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և Երևանի ու Բաքվի բանակցությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը և Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցությունները:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, որը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի հետևանքներին: Վարչապետն ընդգծել է միջանցքի ապաշրջափակման մասին բանաձևի կարևորությունը, որն ավելի վաղ ընդունել էր Եվրախորհրդարանը։

Փաշինյանը և Կլաարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ավելի վաղ ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել էր, որ Երևան է ժամանել Մյունխենում բանակցությունների արդյունքներով խորհրդակցությունների շարք անցկացնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում