Իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ, Հայաստան կատարած այցից հետո հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի գծով մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա)։ «Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատորեն լքել տարածաշրջանը, և, ինչպես մեզ ասացին, միջանցքի երկու կողմերում դեռ 954 մարդ արգելափակված է։ Միջանցքով թույլատրվում է անցնել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների մեքենաները, ինչը ակնհայտորեն բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Համազեկուցողները նշել են միջանցքի երկայնքով ապրանքների մատակարարումը մինչև ցանքի սեզոնի սկիզբը վերականգնելու կենսական նշանակությունը և ընդգծել, որ բոլոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը պետք է հրատապ վերականգնվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Նշվում է նաև, որ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կրկնակի ընդհատումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ ոտնահարման.
ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարել են, որ իրավիճակը Լաչինի միջանցքում անհապաղ գործողություններ է պահանջում
27 февраля 202327 фев 2023
6
2 мин