Ամերիկացի վենչուրային կապիտալիստ, գեյմեր Դեն Բիլզերյանը գլխավորել է 2023 թվականի պոկերի ամենահարուստ խաղացողների Թոփ-10-յակը, հաղորդում է Patty360-ը: Շատերը սխալմամբ կարծում են, որ պոկերով շահելը հեշտ գումար վաստակելու ձև է, բայց պոկերով շահելը պահանջում է քրտնաջան աշխատանք, գրում է պորտալը՝ ներկայացնելով 2023 թվականի պոկերի ամենահարուստ խաղացողների Թոփ — 10-յակը։ «Բիլզերյանի կարողությունը գնահատվում է 200 միլիոն դոլար, սակայն նրա դրամական միջոցների մեծ մասը գալիս է հավատարմագրային հիմնադրամից, իսկ նրա ամենամեծ շահումը պոկերում իրական ժամանակում գնահատվում է մոտ 36 հազար դոլար։ Instagram - ի այս արքան, որը հայտնի է իր շքեղ ապրելակերպով, ամսական վաստակում է մոտ 4 միլիոն դոլար, ինչը պարզապես ցնցող է», - նշում են լրատվամիջոցները: Պարբերականի տեղեկություններով՝ այժմ պոկերը հայկական ծագում ունեցող ամերիկացու եկամտի միակ աղբյուրն է։ 2022 թվականի հուլիսին Բիլզերյանն այցելել էր Հայաստան։ Բիլզերյանի պաշտոնական Dan’s Shop խանութում կայացել է նրա հանդիպումը երկրպագուների հետ։ Հայաստանում նոր նախա
Դեն Բիլզերյանը գլխավորել է պոկերի ամենահարուստ խաղացողների տասնյակը
27 февраля 202327 фев 2023
1 мин