Գուրգեն Ներսիսյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում հավանաբար երկուշաբթի կլինի, նա ընդունել է նախաագահի առաջարկը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց դատախազության մամուլի քարտուղար Կիմ Գաբրիելյանը: «Այսօր գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել, նա ևս մեկ դիմում կգրի երկուշաբթի և հենց այդ պահից կհամարվի ազատված»,- ասաց նա: Մեր հարցին, թե շոշափվում է արդյոք նոր գլխավոր դատախազի անունը, Գաբրիելյանն ասաց, որ տեղեկություն չունի: Դա նախագահի տիրույթում է, իրեն հայտնի անուն չկա: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին պաշտոնանկ արեց Հանրապետության պետական նախարար Վարդանյանին։ Նա տեղեկացրեց նաև գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկի մասին։2022 թվականի սեպտեմբերի 1-ին Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին։ 2022 թվականի նոյեմբերի 4-ին նա դարձավ հանրապետության պետական նախարար։ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարեց Վարդանյանի՝ ՌԴ քաղաք
Գուրգեն Ներսիսյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում հավանաբար երկուշաբթի կլինի
27 февраля 202327 фев 2023
21
1 мин