Найти тему
Հայաստանն այսօր

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայի արևելքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 449 հազար մարդ բնակչությամբ Շանլիուրֆա քաղաքից 123 կմ հյուսիս-արևմուտք և 441 հազար բնակչությամբ Մալաթիա քաղաքից 16 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել  Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում