Найти тему
Հայաստանն այսօր

Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարներ է հրապարակել

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-յան իր էջում իր ու Նիկոլ Փաշինյանի առօրյայից լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ իրենք Հայաստանի տարբեր քաղաքներում են լինում, բայց միշտ չէ, որ իրենց նկատում են։ «Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլև կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առևտուր ենք անում, սրճարաններում ենք լինում և այլն, և այլն։

Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»,-գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարները։ Հիշեցնենք, որ Հակոբյանը օրեր առաջ եղել էր Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, որտեղ տեղի էր ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում