Նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո դերասան Ալեք Բոլդուինը կվերադառնա և կշարունակի աշխատանքը «Ժանգը» ֆիլմում, տեղեկացնում է Peopletalk.ru-ն։ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ ոչ կանխամտածված սպանության համար մեղադրվող դերասանին դատարանը թույլ է տվել շարունակել աշխատանքը ֆիլմի վրա։ Միաժամանակ, գործի քննության ընթացքում Ալեքին արգելվել է օգտագործել ալկոհոլ, հրազեն կամ այլ զենք։ Սա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ Բոլդուինը նախկինում տառապել է ալկոհոլիզմով։ Ֆիլմի պրոդյուսերները նշել են, որ ֆիլմի աշխատանքները Մոնտանայում նախատեսվում է ավարտել այս տարվա գարնանը։ Հիշեցնենք, որ օպերատոր Գալինա Հաթչինսը մահացել էր 2021 թվականի հոկտեմբերին։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Բոլդուինը կրակել էր ատրճանակից՝ պատահաբար սպանելով նրան և վիրավորելով ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուսային։ Ինչպես պնդում է դերասանը, նա չի սեղմել ձգանը, այլ ընդամենը քաշել և բաց է թողել՝ հետևելով կադրը կառուցող Հաթչինսի հրահանգներին: Ատրճանակը պետք է լիցքավորված լիներ «պարապ» փամփուշտներով, սակայն դրանք
Նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո Ալեք Բոլդուինը կվերադառնա և կշարունակի աշխատանքը «Ժանգը» ֆիլմում
24 февраля 202324 фев 2023
3
1 мин