Найти в Дзене
Հայաստանն այսօր

Այսօրվա իշխանությունն ապացուցել է, որ ձեռքերը լվացել է և չի կարող գնալ դեպի Արցախի ինքնորոշմանը. Օհանյան

Այսօրվա իշխանությունն ապացուցել է, որ ձեռքերը լվացել է և չի կարող գնալ դեպի Արցախի ինքնորոշմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Ըստ Օհանյանի ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը ոչնչացնում է այն կարմիր գծերը, որ ընդդիմությունն անընդհատ առաջ է քաշում։

«Այս իրողություններում Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է։ Սովետական միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը և այլ երկրներ, ինքնորոշվել են իրենց պատմական տարածքում։ Մենք պետք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշվել է», - հայտարարեց նա։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այս իշխանության գործողությունների հետևանքով է, որ Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում։ «Դիվանագիտական ներուժը քայքայվել է, երկիրը մտել է պատերազմի մեջ»,- ասաց Օհանյանը։

Օհանյանի պնդմամբ՝ ընդդիմության առաքելությունը նրանում, որ կանխի այս կործանարար ուղին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում