Արցախում ստեղծված ներկայիս վիճակը նախագահ Արայիկ Հարությունյանը կապեց Ռուբեն Վարդանյանի հետ՝ հայտարարելով «Արցախի դիմադրողականությունը չսպառելու համար» կայացրած իր որոշման մասին: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Ըստ նրա՝ նախ Ռուբեն Վարդանյանի հետ կապվեց ավելի կոշտ դիրքորոշում ունեցող մարդկանց շրջանակը, բացի այդ նրա հետ էր կապված հույսը, թե Արցախը կարող է անկախ մնալ Ադրբեջանից, հենց այդ պատճառով Ալիևը հսկայական ճնշում գործադրեց: Բայց Ռուբեն Վարդանյանից դժգոհություն կար նաև երևանյան և արցախյան իշխանության մեջ: «Այսպիսով՝ Ռուբեն Վարդանյանը դարձավ անցանկալի և՛ Ալիևի, և՛ Երևանի, և՛ Արցախի համար, ինչը նպաստեց, որ այսպիսի բան տեղի ունենա»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերվում է նոր պետնախարարին՝ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ապա, ըստ Միքայելյանի, նա լինելու է «շատ թույլ ֆիգուր»: «Նա այդ պաշտոնում նշանակվել է, որպեսզի թույլ ֆիգուր լինի: Նշանակման իմաստն այն չէ, որ նա այդ պաշտոնում ինչ-որ բան անի, այլ այն է, որ ինչ-որ բան չկատարի»,- ասաց Մ
Փորձագետը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի ազատման պատճառներն ու հնարավոր հետևանքները
24 февраля 202324 фев 2023
8
3 мин