Հայաստանը երբեք չի բանակցել Բաքվի հետ նման բովանդակությամբ փաստաթղթի շուրջ, ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթի սքրինշոթերը։ Ավելի վաղ Աշոտյանը տեքստ էր հրապարակել, որ նա անվանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախագծի մաս։ Նրա խոսքով, տեքստը բացահայտում է, թե ինչպես են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «մոլորեցնում ժողովրդին», և ինչպես է Հայաստանի կառավարության ղեկավարը զիջելու Արցախը։ Աշոտյանն իր հրապարակումն անվանել է «սկանդալային փաստաթուղթ»՝ չհստակեցնելով, թե որտեղից է այն ստացել։ Հարցին, թե արդյոք այդ «սքրինշոթերը» վերցված են պաշտոնական գրառումներից, Գրիգորյանը պատասխանեց. «Դժվար է ասել, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, Հայաստանը երբեք նման փաստաթղթի շուրջ չի բանակցել։ Դա ամենակարևորն է: Ես չգիտեմ, թե որտեղից է այս փաստաթուղթը և ինչպես է հասել այդ անձին, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը երբեք նման փաստաթղթի շուրջ չի բանակցել»։ Գր
«Հայաստանը երբեք նման փաստաթղթի շուրջ չի բանակցել». Գրիգորյանը մեկնաբանել է խաղաղության նախագծի «տեքստը»
24 февраля 202324 фев 2023
4
1 мин