Փետրվարի 23-ին Երևանում հարսանիքն ավարտվել է կրակոցներով. խուլիգանության հեղինակը վրաերթի է ենթարկել հարսանիքի մասնակից կանանց, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 23։15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ հնչել են կրակոցներ և սպիտակ գույնի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու։ Ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը։ Մինչ ոստիկաններն ու քննիչներն աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր հայտնել են, որ վնասվածքներն ստացել են վրաերթի ենթարկվելուց հետո։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 25-ամյա Քրիստինա Ս․-ն է և 90-ամյա Ծովինար Շ․-ն։ Ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ Կիևյան 1 հասցեում գործող «Լա Վիստա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Կարեն Մինասյանը, 37-ամյա Դավիթ Բուռնազյանը, 38-ամյա Նարեկ Դաբաղյանը անձնական հարցերի շու