Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ՀՀ ԱԳ նախարարը Սիրիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Sana գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Ալ-Ասադը երախտագիտություն է հայտնել Հայաստանին երկրաշարժից տուժածներին ուղղված փրկարարական ջոկատների և մարդասիրական օգնության համար: Նա ընդգծել է Սիրիայի և հայերի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունները աշխարհի տարբեր երկրներում, շեշտը դրել երկկողմ համագործակցութ
Միրզոյանն ու Ասադը քննարկել են հայ-սիրական հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները
24 февраля 202324 фев 2023
1 мин