Արցախի կառավարությունը զգալի ջանքեր է գործադրում՝ բարելավելու ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մակարդակը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա անդրադարձել է անվտանգության սեփական համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված զգալի աշխատանքի մասին։ «Արցախում ապրող յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, որից ծնվում է դրա դեմ ուղղված հարձակումներից ու ոտնձգություններից այդ իրավունքը պաշտպանելու համընդհանուր ինքնապաշտպանության իրավունքը: Այս իրավունքը անքակտելիորեն մեզ ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի դեռ առկա է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանն ուղղված վտանգը»,- ասել է նա: Նախագահը շեշտել է, որ խոցելիության աստիճանը նկատի ունենալով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ անվտանգության արտաքին երաշխիքները երկար ժամանակ կարևորագույն դեր են խաղալու անվտանգության սեփական համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ «Քննարկում ենք միջազգային քաղաքական այլ երաշխիքների կիրառման հնարավորությունները»,- նշել է
Ջանքեր ենք գործադրում բարելավելու ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մակարդակը. Արայիկ Հարությունյան
23 февраля 202323 фев 2023
3
~1 мин