Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ: Անդրադառնալով ազատման պատճառների մասին խոսակցություններին՝ նա հերքել է, որ իրեն ստիպել են կայացնել այս որոշումը։ «Ոմանք փորձում այս որոշումը ներկայացնել որպես պայքարի ոգու ջլատում, նույնիսկ կան այնպիսինները, որոնք հայտարարում են, որ սա Ադրբեջանի թելադրանքի կատարում է: Չցանկանալով անդրադառնալ այսպիսի բնութագրությունների հեղինակներին, զերծ մնալով նրանց որակումներ ու գնահատականներ տալուց՝ ընդամենը կասեմ, որ որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես»,- ասել է նախագահը: Նա խիստ անընդունելի է համարել շահարկումները Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, պայքարի դ
Արայիկ Հարությունյանն ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին
23 февраля 202323 фев 2023
3 мин