Найти в Дзене
Հայաստանն այսօր

Արցախից Հայաստան և հակառակ ուղղություններով այսօր ընդհանուր 43 մարդ է տեղափոխվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, իսկ 19 անձ՝ Հայաստանից Արցախ։  Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին տեղեկացրեց, որ բոլորի տեղափոխումը ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով է եղել։

Նշենք, որ Կարմիր խաչի ջանքերով և միջնորդությամբ՝ 2 ուղղությամբ ընդհանուր 296 մարդ է տեղափոխվել Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում