Найти тему
Հայաստանն այսօր

Ֆրենկ Փալոնը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշման կատարումը

ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ պետք է ապահովի Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշման կատարումը: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (Հաագա-խմբ.) որոշումը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին և պետք է անհապաղ դադարեցվի։ ԱՄՆ պետդեպարտամենտը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն Ադրբեջանի կողմից որոշման կատարումը, այն է՝ թույլատրել մարդկանց ազատ տեղաշարժը դեպի Արցախ, ինչպես նաև ապրանքների տեղափոխումը Արցախ»,- գրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում