Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի Լաչինի միջանցքը բացելու համար՝ առնվազն կոչ-պահանջ հնչեցնել «էկոակտիվիստներին»։ Այս մասին կառավարության փետրվարի 23-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին կայացրած որոշմանը: Վարչապետը ընդգծեց, դատարանն արձանագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար և շեշտել, որ որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում այդ երկրի համար: «Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ՝ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձավ այն փաստին, որ դատարանը տեսնում է Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու
Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի Լաչինի միջանցքը բացելու համար՝ կոչ-պահանջ հնչեցնել «էկոակտիվիստներին»․ Փաշինյան
23 февраля 202323 фев 2023
1 мин