Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 43 հազարը

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 43 556-ի: Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությանը:

Նա նշել է, որ զոհերի նշված թիվը բավականին մեծ է․ «Մենք պատասխանատվություն ենք կրում մեր յուրաքանչյուր զոհված քաղաքացու համար»,- ասել է նա՝ հայտնելով, որ իր հարազատների շրջանում ևս կան զոհեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը հումանիտար օգնություններ է ուղարկել Թուրքիա և Սիրիա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում