Найти тему
Հայաստանն այսօր

ԱՄՆ Պետդեպը հայտնել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտնել են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: Նշվում է, որ այն կարող է կայանալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ի գիտություն է ընդունել վերջին մի քանի ամիսների ընթացքում Երևանի և Բաքվի արձանագրած զգալի առաջընթացը։

«Բանակցային գործընթացում առաջընթացը փոխգործակցության արդյունք էր։ Այդ առաջընթացը ԱՄՆ-ի երկկողմ և եռակողմ մասնակցության, ինչպես նաև ԵՄ դիվանագիտական ջանքերի արդյունքն է: Այդ առաջընթացը մենք հույս ունենք տեսնել նաև առաջիկա օրերին Բրյուսելում Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններում»,-նշել է Փրայսը։

ԱՄՆ-ի լավատեսությունը, ըստ Փրայսի, տրամադրված է, չափազանված չէ: ԱՄՆ-ն, նրա խոսքով, շարունակում է պահպանել երկխոսությունն ու դիվանագիտությունը, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներով հասնի հարցի համալիր լուծմանը:

Հիշեցնենք, որ Մյունխենում փետրվարի 18-ին կայացել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի եռակողմ բանակցությունները: ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում