ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել են Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը: «Մենք ողջունում ենք միջազգային դատարանի այսօրվա որոշումն այն մասին, որ Ադրբեջանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի շրջափակումը դադարեցնելու և Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Ուրախ ենք նաև, որ ճշմարտությունը հաղթանակեց, քանի որ դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը», - Twitter-ում գրել է Միրզոյանը։ ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել, որով ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումները։ Ըստ ԱԳՆ-ի՝ հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: «Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և
Միրզոյանը ողջունել են Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը
23 февраля 202323 фев 2023
1 мин