Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք է արձանագրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպքի մասին։ «Հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան», - ասված է գերատեսչության փետրվարի 22-ի տեղեկագրում։ Նշվում է, որ այս փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։ Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 21-ին ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և արևելյան հատվածներում կրակ է բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև հրաձգային զինատեսակներ: Արցախի պաշտպանական գերատեսչությունը հերքել է նաև Պաշտպանության բանակի կողմից գնդակոծությունների մասին Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը։ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև փետրվարի 21-ին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպքի մասին։

«Հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան», - ասված է գերատեսչության փետրվարի 22-ի տեղեկագրում։

Նշվում է, որ այս փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 21-ին ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և արևելյան հատվածներում կրակ է բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև հրաձգային զինատեսակներ: Արցախի պաշտպանական գերատեսչությունը հերքել է նաև Պաշտպանության բանակի կողմից գնդակոծությունների մասին Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը։

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև փետրվարի 21-ին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում