Найти тему
Հայաստանն այսօր

ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել վերսկսել հարաբերությունների կարգավորման աշխատանքները

Մոսկվան կոչ է անում Երևանի և Բաքվի գործընկերներին շուտափույթ վերսկսել «ռիթմիկ համատեղ» աշխատանքը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղություններից յուրաքանչյուրում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև խաղաղապահները փորձում են կարգավորել իրավիճակը Լաչինի միջանցքում։ Բացի այդ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից տարածաշրջան է առաքվել ավելի քան 2,5 տոննա հումանիտար բեռ։ «Օգնություն է ստացել ավելի քան 8 հազար երեխա և ութ հարյուր անապահով ընտանիք», - նշել է Զախարովան:

«Որքան էլ լարված լինի իրավիճակը տարածաշրջանում, այդ պատրվակով բանակցային գործընթացների սառեցումը համարում ենք անարդյունավետ։ Նման կապակցումներն խանգարում են ողջ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության վերականգնման հեռանկարները», - ընդգծել է նա։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման գործում ռուսական կողմը հետևողականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: «Անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների և հայ-ադրբեջանական սահմանի հարցերով հանձնաժողովի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստերի, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների նոր փուլերի կազմակերպման գործում», - ընդգծել է Զախարովան:

Զախարովան նաև հաստատել է, որ Ռուսաստանն «ամեն կերպ» կնպաստի քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների, կրոնական գործիչների գծով շփումների աճին և խորհրդարանականների երկխոսության մեկնարկին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում