Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել են ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման հարցով Ադրբեջանի պարտավորեցմանը։ Ըստ Հարությունյանի՝ այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում: «Սա համարում եմ մեր միջազգային պայքարում կարևոր հանգրվան, և Հայաստանի Հանրապետության հետ միասին շարունակելու ենք հնարավորինս օգտագործել միջազգային իրավական բոլոր մեխանիզմները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Արցախի պետական մարմիններն ունեն իմ հստակ հանձնարարականը առավելագույնս աջակցելու այդ ջանքերին»,-հայտարարել է նա Facebook-յան իր էջում։ Ըստ Վարդանյանի՝ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար։ «Օրենքը մեր կողմն է։ Արդարության հնարավ
Օրենքը մեր կողմն է. Արցախի նախագահն ու պետնախարարը՝ ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին
23 февраля 202323 фев 2023
1 мин