Найти тему
Հայաստանն այսօր

Եղիշե Կիրակոսյանը պատմել է Լաչինի միջանցքի վրա ՄԱԿ-ի դատարանի որոշման ազդեցության մասին

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատմել է Լաչինի միջանցքի իրավիճակի վրա ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հնարավոր ազդեցության մասին: Հանրային հեռուստաընկերության եթերում նա դրական է գնահատել դատարանի որոշումը։ Նրա խոսքով՝ այն առանցքային նշանակություն ունի, քանի որ դատարանի որոշումները իրավաբանորեն պարտադիր են։ «Փաստորեն ստացվում է, որ բացի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից, Ադրբեջանն արդեն ունի ևս մեկ հստակ իրավական պարտավորություն, որն ամրագրված է դատարանի որոշմամբ՝ ապահովելու Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը», – ասաց Կիրակոսյանը: Նա ընդգծել է, որ այդ հանգամանքը պետք է օգտագործվի հայկական կողմի կողմից նաև քաղաքական առումով բոլոր հնարավոր հարթակներում։ Պատասխանելով Ադրբեջանի կողմից դատարանի որոշումը չկատարելու դեպքում հետևանքների մասին հարցին՝ Կիրակոսյանն ասել է. «Չեմ կարծում, որ դա դրական արձագանք կառաջացնի միջազգային հանրության կողմից«…»:

Ադրբեջանի կողմից նման որոշումների չկատարումը կառաջացնի առնվազն իրենց երկրի հեղինակության հետ կապված խնդիրներ և լրացուցիչ բարդություններ»։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի միջազգային հանրությանը մշտապես հիշեցնի Բաքվի այս նոր հանձնառության մասին։ «Չեմ կարծում, որ այդ որոշումը չկատարելը կբխի Ադրբեջանի շահերից», – նշել է Կիրակոսյանը: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ դատարանի որոշման մեջ հստակ ամրագրված ժամկետներ չկան։ «Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և արդեն այդ պահից Ադրբեջանը պարտավորություններ ունի քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար», – ասել է Հայաստանի ներկայացուցիչը:

Նա կարծիք է հայտնել, որ դատարանն իր վճռում հիմնավորված է համարել հայկական կողմի փաստարկները, ըստ որոնց Լաչինի միջանցքում այսպես կոչված «էկոակտիվիստների» ակցիաները Ադրբեջանի կողմից կազմակերպված գործողություններ են: «Կարծում եմ՝ որոշման մեջ նկատի ունի, որ դրանք պետք է դադարեցվեն», – հայտարարել է Կիրակոսյանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել է նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայքՀայաստանի նորությունները Telegram-ում