ՄԱԿ-ի Միջազգային դատարանն այսօր՝ փետրվարի 22-ին, ճանաչել է Լաչինի միջանցքի անարգել աշխատանքի համար միջանկյալ միջոցների անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով դա՝ Բաքուն, ընդհուպ մինչև դատական ատյանի վերջնական որոշումը, պետք է, իր պարտավորությունների համաձայն, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապահովի մարդկանց և տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։ Նման որոշում է կայացվել դատավորների կոլեգիայի կողմից 13 «կողմ» և երկու «դեմ» ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի քննարկման արդյունքում։ Դատարանն արձանագրում է, որ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը խախտվել է, իսկ շրջափակման հետևանքները զգացվում են մինչ օրս: Մասնավորապես, խախտվել է Ստեփանակերտից Հայաստանի հիվանդանոցներ հիվանդների տեղափոխման հնարավորությունը։ Խոչընդոտներ են նկատվում Լեռնային Ղարաբաղ պարենի և դեղորայքի առաքման հարցում, այդ թվում՝ կենսական նշանակության, նշել են ՄԱԿ-ի միջազ
ՄԱԿ-ի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը
23 февраля 202323 фев 2023
1
1 мин