Найти в Дзене
Հայաստանն այսօր

Էկոնոմիկայի նախարարությունը «Լիդիան Արմենիա»-ի հետ 250 մլն դոլարի պայմանագիր ստորագրեց

Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Լիդիան» ընկերության, Եվրասիական զարգացման բանկի և ՀՀ Կառավարության միջև, որով կողմերը իրենց նպատակադրումն են հայտնում ներգարվվել 250 մլն դոլար այս պայմանագրով։

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանը 26.02.2020թ. անվավեր էր ճանաչել Ամուլսարում ստուգումների արդյունքում 2018թ. օգոստոսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կայացված թիվ 30 ակտը` դրանում արձանագրված թվով 10 խախտումներից 8-ի, այդ թվում նաև Ամուլսարի տարածքում ապօրինի հանքարդյունահանման վերաբերյալ կետի մասով: Դատարանը նաև անվավեր էր ճանաչել Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու մասին թիվ 30/1 որոշումը: Վարչական դատարանը գտել էր, որ նախքան իր նշանակումը որպես Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ակտիվորեն ներգրավված էր եղել Ամուլսարի ծրագրի դեմ գործողություններում, ինչը ողջամիտ կասկածներ էր առաջացնում «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու պահին նրա` որպես համապատասխան իրավասու մարմնի պաշտոնատար անձի անաչառության վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում