Найти тему
Հայաստանն այսօր

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Լավրովի Ադրբեջան այցի հիմնական նպատակները

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, սպասվում են բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:

Զախարովան հայտնել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ «Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին», - նշել է Զախարովան:

Այդ փաստաթղթերը, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, կոչված են եղել և մնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ապահովման կարևորագույն տարր: «Դրանք պետք է նպաստեն Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածելուն», - հայտարարել է Զախարովան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում