Найти тему
Հայաստանն այսօր

Հայ բռնցքամարտիկներից 4-ը հաղթանակ են տոնել Ստրանջայի մրցաշարում

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջիայի մրցաշարի 2-րդ մրցումային օրը 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Մասնավորապես, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթելով իրենց մրցակիցներին՝ դուրս են եկել քառորդ եզրափակիչ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը հաղթանակից հետո դուրս է եկել 1/16-րդ եզրափակիչ։

Այսօր կայանալիք մենամարտերում Նարեկ Հովհաննիսյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը, ռինգ դուրս կգան նաև Արթուր Ղազարյանը, Վախթանգ Հարությունյանը և Դավիթ Չալոյանը։

Հիշեցնենք, որ Ստրանջայի մրցաշարին այս տարի մասնակցում է 38 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ: Հայաստանը ներկայացված է 12 մարզիկով: Մրցաշարի մեկնարկային օրը հաղթել էր 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում