Փետրվարի լույս 22-ի ողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը և, ջեռուցման բացակայությամբ պայմանավորված, կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Գերատեսչությունից հայտնում են, որ բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։
Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ սպասվում են քամիներ, առանձին վայրերում քամու ուժգնացումը կհասներ 25-30 մ/վ-ի: