Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Մյունխենի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Լաչինի ու Հայաստանի միջև անցակետեր պետք է լինեն: Նախարարը հաստատեց, որ իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել Հայաստանի սահմանին և հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը: Բայց հայկական կողմի պատասխանը միանշանակ ու բավականին հրապարակային է եղել: «Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել»,- ասաց Միրզոյանը: Անդրադառնալով կարծիքներին, թե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»՝ Լաչինը բացելու դիմաց, ԱԳ նախարարը ասաց, որ վերլուծելիս կարելի է տեսնել ադրբեջանական ակնկալիքը՝ բացել
Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից. Միրզոյան
22 февраля 202322 фев 2023
1 мин