Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ

Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հայտարարությունում։

Միևնուն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է գերատեսչությունը։

Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին հայտնել էր նաև ՌԴ ՊՆ-ն։ «Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտակերտի շրջանում։ Տուժածներ չկան»,- ասված է գերատեսչության՝ փետրվարի 21-ին ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում