Եվրոպան «չի կարող վաճառել իր հոգին» ադրբեջանական գազի կամ նավթի դիմաց, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։ Նա նշեց, որ Եվրոպան չպետք է աչք փակի մարդու իրավունքների խախտումների վրա՝ հանուն էներգիայի մատակարարումների։ «Դուք գիտեք, որ անցյալ տարվա փետրվարի 24-ից հետո Եվրոպան կանգնած էր էներգիայի նոր աղբյուրներ փնտրելու անհրաժեշտության առաջ։ Բայց մենք չենք կարող մեր հոգին վաճառել գազի կամ նավթի դիմաց։ Եվրամիությունը չպետք է կախված լինի այն երկրներից, որտեղ մարդու իրավունքները առաջնահերթություն չեն»,- ընդգծել է Ասելբորնը։ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա՝ հասցնելով 18 միլիարդ խորանարդ մետրի։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանին անվանել է ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր։ Փետրվարի 3-ին Ալիևի հետ հանդիպմանը էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնն ասել
Եվրոպան «չի կարող վաճառել իր հոգին» ադրբեջանական գազի կամ նավթի դիմաց. Ասելբորն
22 февраля 202322 фев 2023
1 мин